
5 տեսակի մթերք, որոնցից պետք է խուսափել հղիության ընթացքում
Հղիությունը ամենակարևոր և զգայուն շրջանն է կնոջ կյանքում։ Հետևաբար շատ կարևոր է այդ շրջանում առողջ սնվելը։ Ապագա մայրերը պետք է խուսափեն վնասակար ուտելիքներից և խմիչքներից։ Կան մի քանի սննդի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ հղիության շրջանում։
-
Թերխաշ կամ հում ձուկ
Հում ձուկը և հատկապես հում խեցգետինը շատ վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ այն կարող է պարունակել բակտերիաներ։ Այս վարակներից մի քանիսը կարող են ազդել միայն մոր վրա, սակայն կան նաև այնպիսի բակտերիաներ, որոնք ազդում են երեխայի կազմավորման վրա։
-
Հում հավկիթ
Հում հավկիթները կարող են վարակված լինել սալմոնելայով, ինչը կարող է հանգեցնել հիվանդության եւ վաղաժամ ծննդի կամ մահվան ռիսկի: Փոխարենը կարելի է օգտագործել պաստերիզացված ձվեր:
-
Կոֆեին
Հղի կանայք պետք է սահմանափակեն կոֆեինի ընդունումը՝ օրական ընդունելով 200 մգ, ինչը մոտ 2-3 բաժակ սուրճ է: Հղիության ժամանակ բարձր քանակությամբ կոֆեինի ընդունումը կարող է սահմանափակել պտղի աճը եւ առաջացնել ծննդյան ցածր քաշ:
-
Վերամշակված սնունդ
Հղիության ընթացքում վերամշակված կերակուրները կարող են մեծացնել ավելորդ քաշի, շաքարախտի վտանգը: Դա կարող է ազդեցություն ունենալ ձեր երեխայի առողջական վիճակի վրա:
-
Չլվացված սնունդ
Մրգերը եւ բանջարեղենը կարող են աղտոտված լինել վնասակար բակտերիաներով՝ ներառյալ տոքսոպլազմայով: Կարեւոր է մրգերը եւ բանջարեղենը մանրակրկիտ լվանալ:
Աղբյուր՝ healthline.com