
Ո՞ր մթերքներն է պետք պահել սառցարանում
Որոշ մթերքների պահպանման ժամկետը երկարացնելու համար կարող եք դրանք պահել սառցարանում: Այդպիսով մթերքները կպահպանեն իրենց համն ու օգտակար հատկությունները։
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի պահպանել սառցարանում։
Ձվի սպիտակուց
Հաճախ խմորեղեններ պատրաստելիս պետք են գալիս միայն ձվի դեղնուցները։ Այդ դեպքում ի՞նչ անել սպիտակուցի հետ։ Սպիտակուցը կարող եք պահել սառցարանում մինչև 12 ամիս։ Այդ ընթացքում դրանք հաստատ Ձեզ պետք կգան։
Հաց
Հացը կարելի է սառցարանում պահել մինչև 3 ամիս։ Իսկ օգտագործելուց առաջ ընդամենը պետք է ողողել ջրով և տաքացնել վառարանում։
Կաթ
Կաթը ամենաշուտ փչացող մթերքներից է, սակայն սառցարանում այն կարելի է պահել երեք ամիս։
Խոզապուխտ
Խոզապուխտի պահպանման ժամկետը սովորաբար երեք օր է։ Սակայն, որպեսզի երկարացնեք դրա պահպանման ժամկետը պետք է այն պահեք սառցարանում։ Կտրտեք խոզապուխտը և դրեք կերակրի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Օգտագործելուց 15 րոպե առաջ հանեք սառցարանից և թողեք հալչի։
Աղբյուր՝ sovkusom.ru