5 ամենավնասակար ուտելիքները Ձեր մաշկի համար

Միգուցե Դուք շատ խիստ հետևում եք Ձեր մաշկին՝ գնելով և օգտագործելով ամենալավ և ամենաթանկ խնամքի միջոցները, սակայն սա դեռ հերիք չէ լիովին վստահ լինելու համար, որ Ձեր մաշկը գտնվում է իր լավագույն վիճակում։ Իրականում, մաշկի խնամքը միայն այն չէ, թե ինչ եք դնում Ձեր դեմքին, այլև այն, թե ինչ եք դնում Ձեր մարմնի մեջ: Թեև դեռ պետք է կատարվեն ավելի շատ հետազոտություններ սննդի ազդեցությունը մաշկի վրա պարզելու համար, սակայն փորձագետները կարծում են, որ կան որոշ մթերքներ, որոնք կարող են բարելավել կամ հակառակը՝ վնասել ձեր մաշկը։

Քաղցրավենիք

Քաղցրավենիքները կարող են հանգեցնել մաշկի ծերացմանը:

Սպիտակ հաց

Սպիտակ հացը, սպիտակ բրինձը և կարտոֆիլը բարձր գլիկեմիկ ինդեքս ունեն, ինչը կարող է հանգեցնել մաշկի խնդիրների, մասնավորապես՝ պզուկների առաջացման:

Կաթ

Որոշ ուսումնասիրություններ պարզել են, որ կաթը ազդեցություն ունի մաշկի պզուկների առաջացման վրա, բայց դա լիովին հաստատելու համար դեռ պետք է ավելի շատ հետազոտություններ կատարվեն: Որոշ մասնագետներ կարծում են, որ կաթի մեջ առկա հորմոնները բորբոքում են առաջացնում, որն էլ իր հերթին խցանում է ծակոտիները:

Ճարպային սնունդ

Ճարպերով հարուստ սնունդը նույնպես կարող է պզուկների առաջացման պատճառ լինել:

Աղով հագեցած մթերքներ

Շատ աղի մթերքները կարող են լինել ջրազրկման պատճառ, ինչն էլ հանգեցնում է մաշկի չորության։

Աղբյուր՝ whowhatwear.com