Ժողովրդական միջոցներ, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը

Սթրեսի կառավարումը ժամանակակից կենսակերպի կարևոր բաղադրիչ է: Սթրեսը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա: Այն չկառավարելու դեպքում կարող են զարգանալ տարբեր հիվանդություններ, քանի որ իմունային համակարգը թուլանում է։ Ձեզ ենք ներկայացնում, թե որ ժողովրդական միջոցներն են օգնում հաղթահարել սթրեսը։

Երիցուկ

Երիցուկի օգտակար հատկություններն անվերջ են: Այն օգնում է հանգստացնել մկանները, թուլացնել նյարդերը և հաղթահարել անքնությունը: Այն նաև բարելավում է մարսողությունը և նվազեցնում գլխացավերը:

Ռեհան

Ռեհանն օգնում է հաղթահարել ֆիզիկական, քիմիական, նյութափոխանակության և հոգեբանական սթրեսը: Պարզվում է՝ այն պաշտպանում է օրգանները և հյուսվածքները քիմիական սթրեսից` արդյունաբերական աղտոտող նյութերից և ծանր մետաղներից, ինչպես նաև ֆիզիկական սթրեսից` երկարատև ֆիզիկական լարումներից, ցրտից և ավելորդ աղմուկից: Այս բույսը հզոր հակաօքսիդիչ է: Հարկ է նաև նշել, որ ռեհանը կարգավորում է արյան շաքարը և ամրացնում է սրտի առողջությունը:

© depositphotos.com

Կիտրոնի բալասան

Հազարամյակներ շարունակ մարդիկ այն օգտագործել են բուժական նպատակներով: Եվ այսօր այն հաճախ զուգորդվում է այլ հանգստացնող խոտաբույսերի հետ, ինչպիսիք են երիցուկը, վալերիանը և նարդոսը: Կիտրոնի բալասանը օգնում է հաղթահարել սթրեսը:

Մելիսա

Մելիսան սթրեսը թեթևացնող ամենատարածված դեղաբույսերից մեկն է: Այն հանգստացնում է սրտամկանը և, այդպիսով, վերականգնում է սրտի նորմալ ռիթմը:

Վալերիան

Վալերիանն օգտագործվում է անքնությունը բուժելու համար, ինչպես նաև օգնում է հաղթահարել սթրեսը: Այս բույսը նվազեցնում է ուղեղի գործունեությունը և դանդաղեցնում է սրտի բաբախումը: Հարկ է նշել, որ այն չպետք է համակցված լինի հակադեպրեսանտների կամ անքսիոլիտիկների օգտագործման հետ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել:

Աղբյուր՝ ivona.bigmir.net