2019-ի առաջին մարտահրավերը

Տարվա սկզբից սոցիալական ցանցերում սկսվել է նոր և հետաքրքիր մարտահրավերների շարք։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ֆեյսբուկում, Ինստագրամում և Թվիթերում բազում թվով օգտատերեր տարածում են նկարներ #10YearsChallenge գրությամբ։  Մարտահրավերի կանոնները շատ պարզ են. պատրաստոմ եք կոլաժ Ձեր այժմյան և 10 տարի առաջվա նկարներով և ցուցադրում, թե որքան եք փոխվել տարիների ընթացքում։

Արևմտյան աստղերը ևս ակտիվորեն մասնկացում են այս ֆլեշմոբին։ Կոլաժներ արդեն տեղադրել են Էլլեն Դեջեներեսը, Ջեսիկա Բիլը, Մադոննան, Նիկի Մինաժը և այլոք։