Fenty-ի նոր հավաքածուն այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է հաջորդ արձակուրդի համար

Ռիհաննայի Fenty ապրանքանիշի նոր հավաքածուն ամբողջովին նախատեսված է ամառային հանգստի համար: Այն ընդգրկում է թեթև և հանգիստ հագուստներ վառ գույներով և աչք ծակող նախշերով, որոնք կատարյալ են ճամփորդության համար: Հավաքածուի գործած նմուշներից է The Halterneck Knitted զգեստը՝ կարճ և միջին երկարություններով, ինչպես նաև կարճ տոպը՝ համադրված գործած կարճ կիսաշրջազգեստի հետ:

Զգեստ Fenty-ի նոր հավաքածուից
Զգեստ Fenty-ի նոր հավաքածուից

Fenty-ն նաև թողարկել է զարդերի հավաքածու՝ ոսկյա օղեր, մատանիներ և ապարանջաններ ձեր տեսքը լրացնելու համար: Այն նաև թողարկել է կաշվե  ամառային գույներով (դեղին, կանաչ) բարձրակրունկ կոշիկներ ձեր կերպարն էլ ավելի պայծառ դարձնելու նպատակով:

Զգեստ Fenty-ի նոր հավաքածուից

Նոր հավաքածուն այսօրվանից արդեն հասանելի է fenty.com-ում, ինչպես նաև Նյու Յորքի Fenty Pop-Up խանութում, որը բացվել է հունիսի 18-ին: Նշենք, որ Fenty Pop-Up խանութը կգործի մինչև հունիսի 30-ը:

Զգեստ Fenty-ի նոր հավաքածուից

Աղբյուր՝ elle.com