
Fendi-ի նորաձևության տան ցուցադրությունը Փարիզում
Փարիզում կայացել է Fendi նորաձևության տան ցուցադրությունը, որտեղ ներկայացվել է 2019 թ-ի աշուն-ձմեռ հավաքածուն: Այս մասին է գրում «Vouge» ամսագիրը։
Հավաքածուն առանձնանում էր իր դասական մոդելներով և կարծես 60 ականների շունչ էր բերվել Փարիզ։
Չեր կարելի չնկատել նաև դիմահարդարման նորամուծությունը՝ ռետրո ոճում։ Մոդելների աչքերը ընդգծված էիր այս տարվա թրենդային «կատվի աչքեր» ոճով, իսկ վարսերը՝ կոկիկ հարդարված։
Սիլվիա Ֆենդին իր 2019-ի աշուն-ձմեռ հավաքածույում օգտագործել է թափանցիկ և նուրբ կտորներ՝ շեշտելով հանդերձանքների ոչ սիմետրիկ եզրերը։