
Ի՞նչ հագուստ կարելի է կրել կամ չի կարելի կրել 40-ից հետո
Ընդունված է համարել, որ կնոջ տարիքը չպետք է ազդի հագուստի ընտրության վրա։ Բայց երբեմն հագուստն ընտրելուց առաջ արժե մտածել այն մասին, որ կան այնպիսի ոճեր, որոնք կարող են չհամապատասխանել 40-ն անց կանանց։ Եվ հակառակը, կան հագուստներ, որոնք հաջողությամբ ընդգծում են 40 տարին լրացած կնոջ առավելությունները։
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում, թե ինչ հագուստ կարելի է կրել կամ չի կարելի կրել առօրյա կյանքում 40-ից հետո։
Չի կարելի կրել․ Կիպ պիջակներ և վերնաշապիկներ
Կարելի է կրել. Զգեստներ և երկարաճիտ կոշիկներ
Այս ոճը հարմար է ինչպես աշխատավայրում կրելու, այնպես էլ տարբեր երեկույթների համար։
Չի կարելի կրել. Նեղ, ընդգծող զգեստ
Կարելի է կրել. Տաբատ, վերնաշապիկ և պիջակ
Հավատացեք՝ այս ոճը ոչ միայն հարմարավետ է, այլ նաև շատ նորաոճ։
Չի կարելի կրել. Ջինսե տաբատ, պիջակ և սպորտային կոշիկներ
Կարելի է կրել. Զգեստ և պիջակ
Սա նորաձևությունը հարմարավետության հետ համադրելու լավագույն տարբերակն է։
Աղբյուր՝ whowhatwear.com