2019-ի հակամիտումները

Յուրաքանչյուր նորաձևության սեզոն ունի իր ոճն ու նոր միտումները։ Զգեստապահարանի որոշ իրեր կարող են կորցնել իրենց հմայքը և դառնալ հակամիտում։ 2018-ի որոշ իրեր պետք է մոռացվեն 2019 թվականին։

  1. Գոտկատեղի պայուսակ

Գոտկատեղի պայուսակը 2018-ի գլխավոր միտումներից էր, և շատ ոճային կանայք ներառել էին այն իրենց զգեստապահարանում։ Չնայած, որոշ կանայք չէին ընդունում այս միտումը և չէին օգտագործում այն։ Գոտկատեղի պայուսակները կարելի է փոխարինել դասական պայուսակներով։

  1. Չոկեր

2019-ի թվականին չոկերը գլխավոր հակամիտումն է, և ավելի լավ կլինի խուսափել այդ աքսեսուարից։

  1. Նեղ ջինս

Շատ նորաձևության գիտակների կարծիքով նեղ ջինսերը հակամիտում են համարվում 2019 թվականին։ Սա վերաբերվում է ոչ միայն ջինսերին, այլ  նաև տաբատներին։

  1. Ասեղնագործ հագուստ

Այս ոճը դարձել է հակամիտում, որովհետև 2018 թվականին այն օգտագործվում էր բոլոր իրերի մեջ։ Փոխարենը կարելի է կրել ավելի հանգիստ ոճի հագուստ։

  1. Ճղած ջինսեր

Բոլոր կանայք և աղջիկները կրում էին ճղած ջինսեր և դրանք համադրում գրեթե ամեն ինչի հետ։ 2019 թվականին ավելի լավ է մոռանալ այս միտումը և կրել ավելի լակոնիկ ու դասական ջինսեր։