Աշնանային մատնահարդարման ամենաթրենդային երանգները

Շատերն աշունը ասոցացնում են փոփոխությունների և նոր սկզբի հետ։ Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս աշնան մատնահարդարման ամենաթրենդային միտումները:

Սև

Եթե սև գույնը ձեր առօրյա ոճի մասն է կազմում, ապա մանիկյուրի սև երանգը ձեզ համար շատ սովորական կթվա: Իսկ եթե ոչ, ապա աշունը կատարյալ շրջան է այս գույնը փորձարկելու համար:

Կապույտ

Թեև այս գույնը թրենդային է համարվում տարվա բոլոր եղանակներին, սակայն աշնանն այն առանձահատուկ գեղեցիկ է նայվում: Կարող եք համադրել այն ջինսե բաճկոնի կամ տաբատի հետ:

Մարգարտե սպիտակ

Եթե սպիտակը գեղեցիկ է նայվում ամռանը, ապա մարգարտե սպիտակը կատարյալ է աշնանային եղանակի համար:

Կարմիր գինու երանգներ

Տարվա այս եղանակին կարմիր գինու երանգներն իսկապես գեղեցիկ են նայվում։ Եվ որքան էլ այս երանգներն ավանդական համարվեն, միևնույն է, երբեք չեն հոգնեցնում։

Մոխրագույն

Մոխրագույն երանգները հեշտությամբ համադրվում են աշնանային տրամադրության հետ:

Աղբյուր՝ fashionista.com