Աչքի դիմահարդարման հնարքներ

Յուրաքանչյուր մարդու դեմքն ունի իր անհատականությունը։ Այդ պատճառով սխալ է շպարվել նույնաձև՝ առանց հաշվի առնելու դեմքի առանձնահատկությունները։ Ստորև ձեզ ենք ներկայացնում աչքի դիմահարդարման հնարքներ տարբեր տեսակի դիմագծեր ունեցող մարդկանց համար։

Կլոր աչքեր

Այս ձևի աչքեր ունեցող կանանց խորհուրդ է տրվում մատիտ օգտագործելուց նախ համոզվել, որ այն շատ փափուկ է։ Գելային կամ անջրանցիկ մատիտներ օգտագործելը շատ դժվար է կլոր աչքերի դեպքում:

Նշաձև աչքեր

Շեշտե՛ք Ձեր աչքերի բնական ձևը՝ թեթևակի մատիտ քսելով կամ ստվերացնելով կոպի հատվածը հոնքերին համապատասխան գույնով՝ ավելի կլորացված  պատկեր ստեղծելու համար:

Հարթ ունքոսկրով աչքեր

Այս տիպի աչքերի դեպքում կարող եք մատիտով նկարել յուրաքանչյուր գրաֆիկական պատկեր և բնավ պարտադիր չէ, որ այն անպայման թևաձև լինի։ Կարող եք ստանալ ավելի քառակուսի կամ ուղղանկյուն ձևեր:

Աղբյուր՝ whowhatwear.com