5 հիմնական նախանշաններ, որ զույգ երեխաների եք սպասում

Բոլորս գիտենք, որ երկվորյակներ լույս աշխարհ բերելը ամենից հաճախ գենետիկայի արդյունք է: Այնուամենայնիվ, եթե ձեր ընտանիքում կան երկվորյակներ, դա ճշգրիտ երաշխիք չէ, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև ձեզ:

Այսօր մենք կխոսենք հինգ նշանների մասին, որոնք կարող են ցույց տալ միանգամից երկու նորածնի ակնկալվող ավելացումը:

Քաշի կտրուկ աճ

Երբ սպասող մայրը մեկ երեխա է ակնկալում, քաշի ավելացումը կարող է լինել աննշան և աստիճանաբար: Երկվորյակների դեպքում, առաջին եռամսյակում կինը կարող է ձեռք բերել 5-6 կգ քաշ:

Թեստի վրա երկրորդ գծի հստակ արտահայտում

Հղիության առաջին կասկածների դեպքում թեստի վրա երկրորդ գիծը հազիվ է երևում։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է զույգ երեխաներին՝ գիծը շատ հստակ պատկերվում է։

Վաղ տոքսիկոզ և վատ ինքնազգացողություն

Որպես կանոն, երբ կինը երկվորյակների է սպասում, նրա մոտ ի հայտ են գալիս. սրտխառնոց և փսխում առավոտյան և ամբողջ օրվա ընթացքում, քնկոտություն և թուլություն, ավելորդ քրտինք, կտրուկ տրամադրության փոփոխություններ և նյարդայնություն:

Խոշոր փորիկ առաջին եռամսյակի ընթացքում

Եթե աճը ինտենսիվ է լինում, և առաջին եռամսյակում փորիկը բավականին մեծ է, սա կարող է բազմապտուղ հղիության նշան լինել:

Վաղաժամ շարժումներ

Քանի որ արգանդում գտնվում է մեկից ավել երեխա, որովայնի շրջանում կա որոշակի մրցակցություն լրացուցիչ սանտիմետրերի համար: Հետևաբար, բազմապտուղ հղիություն ունեցող կինը կարող է նկատել վաղ և ուժգին շարժումներ:

Աղբյուր՝ kolobok.ua