
Մադոննան մեկ միլիոն դոլարով կերգի «Եվրատեսիլում»
«Եվրատեսիլ 2019» մրցույթի կազմակերպիչներին հաջողվել է պայմանավորվել Մադոննայի հետ. երգչուհին կերգի մրցույթի եզրափակչի ժամանակ, որը տեղի է ունենալու Իսրայելի Թել Ավիվ քաղաքում։ Ի սկզբանե, երգչուհին նախատեսում էր երգել քաղաքական ենթատեքստ ունեցող երգ, սակայն մրցույթի կազմակերպիչներն, ի վերջո, որոշել են խուսափել նման ռիսկային քայլից։
Ի դեպ, Մադոննան համաձայնել է երգել մեկ միլիոն ԱՄՆ դոլար հոնորարի դիմաց։ 60-ամյա երգչուհու ելույթը ֆինանսավորվելու է գործարար Սիլվեյն Ադամսի կողմից, ով բնակվում է Թել Ավիվում։
Աղբյուր՝ super.ru