
Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան դուստր են ունեցել
Թենիսիստուհի Աննա Կուրնիկովան և Էնրիկե Իգլեսիասը երեխա են ունեցել։ Այս մասին դեռ երեք օր առաջ հայտարարել էր երգչի եղբայրը՝ Խուլիոն։ Եվ ահա երեկ՝ սիրո տոնին ընդաաջ, Իգլեսիասն ու Կուրնիկովան հրապարակել են երեխայի սեռն ու ծննդյան ամսաթիվը։ Պարզվում է, որ երեխան լույս աշխարհ է եկել դեռ հունվարի 30-ին։
«Իմ արև: 01.30.2020. », – գրել են նրանք Ինստագրամում և հրապարակել երեխայի լուսանկարը:
Հիշեցնենք, որ զույգը միասին է շուրջ 18 տարի։ Անցած տարի նրանք առաջին անգամ ծնողներ դարձան՝ լույս աշխարհ բերելով զույգ երեխաների։