Ե՞րբ է պետք հանել նշանադրության մատանին

Նշանադրվելուց հետո շատ կանայք և աղջիկներ չեն ցանկանում երբեք հանել մատանին իրենց մատից, և սա լիովին հասկանալի է։ Սակայն, եթե ցանկանում եք, որ Ձեր մատանին շարունակի փայլել ինչպես նորը, ապա հետևյալ գործառույթների ժամանակ պետք է հանեք այն։

Մարզվելիս

Ադամանդի զարդերի, պլատինի և ոսկու մեջ օգտագործված նյութերը, որոշակի աստիճանի, փափուկ են։ Մարզվելիս, դրանք կարող են վնասվել։

Խոնավեցնելիս

Լոսյոններն ու խոնավեցնող միջոցները կարող են լավ լինել ձեր մաշկի համար, բայց ոչ այնքան ձեր մատանիի համար, քանի որ ավելցուկային հավաքումը կարող է ժամանակի ընթացքում նվազեցնել փայլը և փչացնել ձեր քարը:

Լողալիս

Երբեք մի մցրեք Ձեր թանկարժեք մատանին ծով կամ օվկիանոս։ Ջուրը թուլացնում է մետաղը, և այն հեշտությամբ կարող է անհետանալ Ձեր մատից լողալու ընթացքում։ Ինչը վերաբերում է լողավազաններին՝ քլորը կարող է ազդել մատանու գույնի վրա։

Աղբյուր՝ Brides.com