
Էմմին իր հայրիկի նկարն է հրապարակել և հուզիչ գրառում կատարել
Երեկ երգչուհի Էմմին իր ինստագրամյան էջում իր հայրիկի՝ հայ հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանի նկարն է հրապարակել և հուզիչ գրառում կատարել։ Նա շնորհավորել է հոր տարեդարձը՝ գրելով. «Իմ ամենամոտ ընկեր։ Իմ արյուն։ Իմ գեն։ Իմ հավերժ բարի։ Ծնողների արժանի զավակ։ Ընկերներին նվիրված։ Մամայիս սիրող և անթերի հայր»։
Մեկնաբանություններում երկրպագուները նույնպես շնորհավորել են նշանավոր քանդակագործին։
Հիշեցնենք, որ Դավիթ Բեջանյանը կյանքից հեռացել է 2011 թվականին։