Emmy 2019 մրցանակաբաշխության հաղթողներն արդեն հայտնի են

Լոս Անջելեսում կայացել է ամերիկյան հեռուստատեսային Emmy ամենամյա մրցանակաբաշխությունը:

«Տարվա լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է «Գահերի խաղը» հեռուստասերիալը: Սա այս նախագծի արդեն չորրորդ հաղթանակն է այս անվանակարգում:

«Գահերի խաղը» հաղթել է նաև «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր դրամատիկ սերիալում» անվանակարգում. մրցանակը ստացել է Փիթեր Դինքլեյջը:

«Զարմանալի տիկին Մայզելը» նախագծից Ալեքս Բորշթեյնը և Թոնի Շալուբը մրցանակներ են ստացել լավագույն երկրորդական դերակատարման համար:

«Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում հաղթեց Բիլի Պորտերը, իսկ «լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում՝ Ջոդի Քոմերը։

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Աղբ» նախագիծը: Նույն հեռուստասերիալի դերասանուհի Ֆոբի Ուոլեր Բրիջը ճանաչվել է լավագույն կատակերգական դերասանուհի:

Բիլ Հեյդերը մրցանակ է ստացել «Կատակերգական սերիալի լավագույն դերասան» անվանակարգում:

Լավագույն մինի-սերիալ է ճանաչվել «Չեռնոբիլը»: Մրցանակներ են ստացել նաև նույն նախագծի ռեժիսորն ու պրոդյուսերը:

«Մինի-սերիալի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Ջերել Ջերեմը, իսկ Միշել Ուիլյամսը հաղթել է «Մինի-սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Աղբյուր՝ peopletalk.ru