Բարձր նորաձևության ցուցահանդես Հայաստանում

Դեկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կազմակերպվել էին նորաձևության ցուցադրություն և վարպետության դասեր, որոնք տեղի ունեցան «Գրանդ Հոթել Երևանում»։ Միլանում հիմնված այս նախագիծը նպատակ ուներ ներկայացնել հայկական և եվրոպական ապրանքանիշեր, որոնք հաջողության են հասել Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում։

Նախագծի շրջանակներում ցուցադրվեցին elSi, Olesya Sakhro, Artuyt և VOR Makeup by Valeria Orlando ապրանքանիշերը, որոնց հաջողվել է զգալի հաջողության հասնել իրենց ոլորտներում:

Նախագծի միջազգային հյուրերի շարքում էին աշխարհահռչակ դիմահարդար Վալերիա Օրլանդոն, նորաձևության PR մասնագետ Ռուսլան Եվսեևը և նորաձևության բիզնես խորհրդատու Տարիել Բիշարյանը։

Բացման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին։ Երեկույթը կազմակերպվել էր իտալական ոճով։ Միջոցառմանը ներկա էին բազում հայտնի աստղեր, այդ թվում Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Լուիզա Ներսիսյանը, Հրանուշ Եղոյանը և այլոք։