
Ձվով և պանրով սենդվիչներ
Ձվով և պանրով սենդվիչները հեշտ և արագ են պատրաստվում։ Բացի այդ դրանք շատ համեղ են և կարող են այլընտրանք լինել Ձեր նախաճաշի կերակրացանկում։
Բաղադրիչներ
4 մեծ ձու
Աղ և պղպեղ
1 ճ.գ. ձիթապտղի ձեթ
չեդար պանիր քերած
4 տոստ
սպանախ
4 բարակ կտոր խոզապուխտ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ հարեք ձվերը մեկ ճաշի գդալ ջրով՝ ավելացնելով աղն ու պղպեղը։ Տաքացրեք թավան միջին ջերմության վրա՝ ավելացնելով ձեթը։
Ավելացրեք ձվերը և եփեք, յուրաքանչյուր մի քանի վայրկյանը մեկ խառնելով ռետինե գդալով, ցանկալի նրբություն ունենալու համաւ ՝ միջին եփվածության ձվերի համար անհրաժեշտ կլինի 2-ից 3 րոպե:
Տոստերի վրա ավելացրեք ստացված ձվածեղը, պանիրը, սպանախը և խոզապուխտը։
Բարի Ախորժակ։
Source: GoodHousekeeping