Երեխաների վրա բղավելու ազդեցությունները

Եթե Ձեզ վրա երբևէ բղավել են, ապա կհասկանաք, որ բարձր խոսքը ավելի անհասկանալի է դարձնում խոսակցությունը։ Հաշվի առե՛ք, որ նույնը տեղի է ունենում երեխաների հետ հաղորդակցության ընթացքում։ Ամեն անգամ, երբ բղավում եք երեխայի վրա, Դուք իջեցնում եք նրա ընկալունակությունը։

Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում հավաստի աղբյուրը նշում է, որ բղավոցը երեխաներին դարձնում է ավելի ագրեսիվ՝ ֆիզիկապես և հոգեպես: Առհասարակ, անկախ ենթատեկստից, գոռալը `զայրույթի արտահայտություն է: Դա վախեցնում է երեխաներին և նրանց ստիպում է անապահով զգալ:

Իսկ հանգիստ նկատողությունը երեխաներին սեր է փոխանցում և պարտադրում ընդունել իրենց վատ վարքագիծը:

Երեխաների վրա բղավելը կարող է որակավորվել որպես հուզական բռնություն։ Ապացուցվել է, որ այն կարող է թողնել երկարատև ազդեցություններ՝ ինչպիսիք են անհանգստությունը, ցածր ինքնագնահատականը և ագրեսիայի աճը:

Քանի որ բղավոցն ազդում է երեխաների առողջ սահմանների ընկալման և ինքնասիրության վրա, այն կարող է երեխաներին դարձնել ծաղրանքի զոհ։

Աղբյուր՝ healthline.com