Ինչպե՞ս շատ չուտել կարանտինի ընթացքում

Նյարդայինանալիս շատերը սկսում են շատ ուտել։ Սթրեսի նկատմամբ նման արձագանքը բացասաբար է անդրադառնում ոչ միայն կամզվածքի վրա, այլև խանգարում է առողջ քնին, թուլացնում է իմունային համակարգը և մարմնի ունակությունը դիմակայելու արտաքին վարակներին և վիրուսներին: Սննդաբան Սվետլանա Ֆուսը պատմել է, թե ինչպես է պետք ուտել կարանտինի ժամանակ:

Հարկ է ուշադրություն դարձնել սնվելու սովորություններին

Այս սովորությունների ցանկում են առանց սով զգալու սնվելը, օրինակ՝ հեռուստացույցի կամ համակարգչի առջև։ Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել միայն սեղանի շուրջ։

Ստեղծել հատուկ սննդակարգ

Կերեք այնպես, որ մոտավորապես երեք ժամ սով ընդհանրապես չզգաք։ Արդյունքում կխուսափեք անընդհատ ուտելու ցանկությունից։

Սնունդ ընդունելու տարբեր ժամերի միջնահատվածում ջուր կամ շաքարազերծ ըմպելիքներ խմեք

Մի խմեք քաղցր գազավորված ըմպելիքներ, սուրճ, թեյ կամ հյութեր կերակուրների միջև: Սա բարձրացնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը և նպաստում է ճարպի ավելացմանը:

Աղբյուր՝ Ivona