
Դուեյն Ջոնսոնը դստրերի հետ հուզիչ նկար է հրապարակել
Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, ով այս տարի երրորդ անգամ հայր դարձավ, կիսվել է Instagram-ում մի տոնական նկարով, որի գրառումը հուզել է իր հետևորդներին։
Նկարում դերասանը զարդարված տոնածառի առջև գրկել է իր դստրերին՝ 3-ամյա Ժասմինին և 8-ամյա Թիանային։ Իսկ գրառումն այսպիսինն է. «Հոր ձեռքերը։ Ես միշտ չէ, որ կկարողանամ նրանց այսպես պահել իմ ձեռքերում։ Հավատացե՛ք ես վայելում եմ ամեն պահը, որն անցկացնում եմ այս քաղցր հրաշքների հետ։ Գիտեմ, որ կգա այդպիսի մի օր, երբ աղջիկներս ամենից շատ կցանկանան հայտնվել հայրիկի գրկում»։
https://www.instagram.com/p/Br6SWZ0hY18/?utm_source=ig_embed
Հիշեցնենք, որ 46-ամյա Ջոնսոնը իր սիրելիի՝ Լոուրեն Հաշյանի հետ երկու դուստր է դաստիարակում: Բացի այդ, նա ունի 16-ամյա դուստր իր առաջին ամուսնությունից: