Քայլի Ջեների և Դրեյքի սիրավեպի մասին շշուկներ են շրջանառվում

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում Քայլի Ջեների և Դրեյքի հնարավոր սիրավեպի մասին: Ջեները վերջերս է բաժանվել է ռեփեր Թրեվիս Սքոթից, ով իր դստեր հայրն է, և որոշ աղբյուրների համաձայն՝ նրանց բաժանությունը դեռ վերջնական չէ:

Այնուամենայնիվ, ամբողջ երեկոն Ջեներն անցկացրել է Դրեյքի կողքին։ Ճիշտ է՝ որևէ արտառոց ռոմանտիկ միջադեպ չի գրանցվել, սակայն նրանց կապն ակնհայտ է եղել ողջ երեկոյի ընթացքում:

Քաջատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ներկաներին թվացել է, որ նրանք վայելում են միմյանց ներկայությունը։

Աղբյուր՝ Elle