«Զվարթնոց» օդանավակայանում գողացել են «Դոլչե և Գաբանա» բրենդի կոշիկներ

Shamshyan.com-ի հաղորդմամբ Երևան քաղաքի բնակչուհին հունվարի 27-ին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Զվարթնոց» օդանավակայանում գողացել են իր 300,000 դրամ արժողությամբ «Դոլչե և Գաբանա» ապրանքանիշի կոշիկները։

Ոստիկանությունը մի քանի ժամվա ընթացքում պարզել է, որ կոշիկները գողացել է օդանավակայանում աշխատող հավաքարարը, ով ներկայացել է ոստիկանության բաժին և վերադարձրել կոշիկները։ Ըստ սկզբնաղբյուրի՝ կոշիկների տերն աշխատում է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում որպես մենեջեր։