Տեղի է ունեցել «Critics’ Choice Awards – 2020»-ը

Սանտա Մոնիկայում կայացել է «Critics’ Choice Awards» ամենամյա 25-րդ մրցանակաբաշխությունը: Լավագույն դերասան է ճանաչվել Հոակին Ֆենիքսը «Ջոկեր»-ում իր դերի համար, իսկ լավագույն դերասանուհի է դարձել Ռենե Զելվեգերը («Ջուդի»): Շատ հայտնի մարդիկ կարմիր գորգի համար ընտրել էին հետաքրքիր և գեղեցիկ հանդերձանքներ։ Հատուկ ուշադրության է արժանացել Բիլի Փորթերի հանդերձանքը, ով ներկայացել է երեկոյին փիրուզագույն զգեստով, վառ մատնահարդարմամբ և թիթեռների դաջվածքներով։