Որքա՞ն է կորոնավիրուսն ապրում տարբեր մակերեսների վրա

Կորոնավիրուսը կարող է ապրել մակերեսների վրա առավելագույնը 5 օր: Սակայն,  վիրուսի վարակիչությունը զգալիորեն կրճատվում է 3 ժամ հետո։ Նշվում է, որ հատուկ ժամանակացույցը կախված է շրջակա միջավայրի տեսակից, ջերմաստիճանից և խոնավությունից: Ձեզ ենք ներկայացնում, թե կոնկրետ որքան ժամանակ է ապրում վիրուսը տարբեր մակերեսների վրա։

  • Պղինձ (մետաղադրամներ, թեյամաներ, սպասք) – 4 ժամ
  • Ալյումին (մետաղադրամ, սպասք) – 2-8 ժամ
  • Ստվարաթուղթ (տուփեր սննդի առաքման համար) – 1 օր
  • Չժանգոտվող պողպատ (սառնարան, ամաններ, մետաղադրամ) և պլաստիկ (լիցքավորիչներ, կոճակներ, նստատեղեր տրանսպորտում) – 2-3 օր
  • Փայտ (կահույք) – 4 օր
  • Թուղթ և ապակի (թերթեր, ամսագրեր, ակնոցներ, հայելիներ և այլն) – մինչև 5 օր
  • Կերամիկա (կավից և ճենապակուց պատրաստված սպասք) և մետաղ (դռան բռնակներ, դանակներ և այլն) – 5 օր

Աղբյուր՝ Ivona