Մնա տանը. ի՞նչը փակ կլինի մոտակա մեկ շաբաթը

Կորոնավիրուսի կանխարգելման համար Առողջապահության Նախարարությունը հորդորում է բոլորին մնալ տանը՝ հատկապես չայցելելով մարդաշատ վայրեր։Այս կապակցությամբ շատ ընկերություններ Երևանում ժամանակավորապես փակում են իրենց դռները։ Հայ ամենաակտիվ բլոգեր Կամո Թովմասյանը իր ՖԲ-յան էջում գրառում է կատարել, որտեղ հակիրճ ներկայացրել է օրվա գլխավոր նորությունները՝ նշելով, թե որ ընկերություններն են ժամանակավորպես փակում իրենց դռները։ Նա մասնավորապես գրել է.

Բարի կիրակի. լուրեր բալկոնից մեկ տողով….
1. Երևան մոլն ու Դալմա Գարդեն մոլը մինչ մարտի 23-ը փակ կլինեն
2. Casa de España երևանյան ռեստորանը 1 շաբաթ չի գործի: Չնայած որ դեռ պաշտոնական կոչ չկա երևանյան ռեստորաններին, իսպանական այս ռեստորանի տնօրինությունը որոշել է դադարեցնել գործունեությունը 1 շաբաթով:
3.Շվարցնեգերը ցույց է տալիս, թե ինչպես պետք է պահպանել հիգիենան https://www.instagram.com/p/B9sTapzARec/
4. Evocabank-ը հետևում է ապահով սպասարկման բոլոր կանոններին https://www.facebook.com/…/a.25662577117…/1549202221921493/…
5.Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ, կրկին Էջմիածնի դեպքի շրջանակից։
6. Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով, մահացածներինը՝ նվազել 70 %-ով:
7. Մոսկվայում 50 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանողներից
8. Gold’s Gym-ն օնլայն դասընթացներ է անցկացնում https://www.facebook.com/GoldsGymArmenia/
9. Էջմիածինցիք, հերիքա հարսանիք անեք, մի վախեք, տանը չեք մնա )
https://www.instagram.com/p/B9sTapzARec/