Գույներ, որոնք հարուստ տեսք կտան ձեր աշնանային հանդերձանքին

Կան մի քանի նորաձևության հնարքներ, որոնց շնորհիվ ցանկացած հանդերձանք կունենա յուրահատուկ և բարձրակարգ տեսք: Ամենապարզը չեզոք գույների օգտագործումն է, ինչպիսիք են սևը, սպիտակը և բեժը: Այս հիմնական գույները միշտ հարուստ տեսք են տալիս հագուստին և բարեբախտաբար, աշունը հենց այն հիմնական սեզոնն է, որին համապատասխանում է նման գույների օգտագործումը։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է կենտրոնանալ միայն այս գույների վրա: Կան մի շարք այլ երանգներ, որոնք հարուստ տեսք կտան ձեր հանդերձանքին այս աշնանը։

Պիստակի գույն

Մի շարք նորաձևության տներ, ինչպիսիք են Ջիմ Սանդերը և Մարկ Ջեյքոբսը, օգտագործում են կանաչի այս փափուկ երանգը, որը նուրբ հմայք կհաղորդի ձեր հանդերձանքին:

Մանուշակագույնի երանգներ

Այս աշնան գլխավոր գույներից մեկը հենց մանուշակագույնն է իր բոլոր երանգներով։

Վառ վարդագույն

Մանուշակագույնի սիրելի ընկեր գույնը՝ վառ վարդագույնը, ևս այս ցուցակում է, որի շատ երանգներ կարող ենք տեսնել Շանելի հավաքածուներում։

Խամրած կապույտ

Այս գույնը, որը կարծես կապույտի և մոխրագույնի միջտեղում լինի, շատ է հանդիպում Մարկ Ջեյքոբսի այս տարվա հավաքածուներում։

Աղբյուր՝ whowhatwear