
Ինչպե՞ս է սուրճն ազդում ձեր քաշի վրա
Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է: Այն կարող է նաև ազդել ձեր քաշի վրա: Սև սուրճը, օրինակ`առանց լրացուցիչ բաղադրիչների շատ ցածր կալորիականություն ունի և կարող է օգնել ձեզ քաշ կորցնելու հարցում:
Սակայն սև սուրճը քիչ կալորիաներ ունի միայն այն դեպքում, եթե այն խմեք առանց շաքար, կաթ կամ որևէ այլ բաղադրիչ ավելացնելու:
Սուրճը, թեյը և սոդան պարունակում են կոֆեին, որը կարող է բարելավել ձեր նյութափոխանակությունը, այսինքն՝ թե որքան կալորիա է ձեր մարմինն օրական այրում: Այդ իսկ պատճառով կոֆեինը ներառված է քաշի կորստի համար նախատեսված բազմաթիվ հաբերի մեջ: Նշենք, որ այս երեք ըմպելիքներից կոֆեինով ամենահարուստը սուրճն է:
Այնուամենայնիվ, նյութափոխանակության վրա զգալի ազդեցություն ունենալու համար կոֆեինի մեծ չափաբաժիններ են անհրաժեշտ:
Օրինակ՝ մեկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 4.5 մգ կոֆեինը մեկ ֆունտ մարմնի քաշի նյութափոխանակությունն ավելացնում է մինչև 13%-ով:
Կոֆեինը նաև կարող է ազդել ձեր ախորժակի վրա:
Ախորժակը կախված է տարբեր գործոններից, ինչպիսիք են սնունդը, հորմոնները և ֆիզիկական ակտիվությունը: Կոֆեինով հարուստ սուրճ խմելը կարող է նվազեցնել գրելին հորմոնի մակարդակը: Սա այն հորմոնն է, որը հիշեցնում է ձեզ, որ դուք սոված եք:
Աղբյուր՝ healthline.com