Կոկոսի համով թխվածքաբլիթներ՝ հատուկ քաղցրի սիրահարների համար

Եթե քաղցրի սիրահար եք, ապա կոկոսի համով այս թխվածքաբլիթները հենց ձեզ համար են։ Ստորև ձեզ ենք ներկայացնում բաղադրատոմսը։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ կարագ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ շագանակագույն շաքարավազ
  • 2 մեծ ձու
  • 1 թեյի գդալ վանիլին
  • 2 բաժակ ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 թեյի գդալ սոդա
  • 1/4 թեյի գդալ աղ
  • 1 բաժակ վարսակ
  • 1 բաժակ քերած կոկոս

Պատրաստման եղանակը

  1. Առանձին ամանի մեջ հարեք կարագն ու շաքարավազը: Ավելացրեք ձուն և վանիլինը: Մեկ այլ ամանի մեջ լցրեք ալյուրը, փխրեցուցիչը, սոդան և աղը: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացրեք շաքարավազի խառնուրդին: Վերջում ավելացրեք վարսակը և կոկոսը:
  2. Ստացված խմորը բաժանեք 4 մասի, ռուլետի տեսք հաղերդեք դրանց և առնվազն 2 ժամ սառեցրեք:
  3. Ջեռոցը տաքացրեք մինչ 350°: Խաչաձև կտրեք խմորը և թխեք ջեռոցում 10-12 րոպե կամ մինչև դարչնագույն դառնալը:

Աղբյուր՝ tasteofhome.com