
Classy.am-ը ամփոփեց տոնական մրցույթների արդյուքները
Օֆելիա Խաչատրյանը Classy.am-ի կողմից «Գտիր Թաքնված Սրտիկը» կազմակերպված մրցույթի մասնակիցներից մեկն է, ով Random.org կայքի ընտրությամբ շահել էր թատրոնի 2 տոմս։
Օֆելիան 35 տարեկան է։ Նա աշխատում է բանկային համակարգում։ Սիրում է մասնակցել տարբեր մրցույթների և վիկտորինաների։ Որոշել է մասնակցել մրցույթին, քանի որ մրցանակը իրեն գրավիչ է թվացել։ Օֆելիան մեզ հետ զրույցում նշեց․ «Կայքի հոդվածները հետաքրքիր էին ու տեղեկատվական։ Նման մրցույթների շատ հաճախ եմ մասնակցում և անկեղծ հավատում, որ շահելու եմ և այդպես էլ լինում է։ Ձեր կայքով շահած մրցանակը թվով 9-րդ մրցանակ էր, ինչի համար շատ շնորհակալ եմ․ ընտիր ներկայացում էր ահագին ծիծաղեցինք ։ Ես հրաշքներին հավատում եմ աներկբա, և ինքն իրեն երկար սպասել չի տալիս»։ Մեր հարցին, թե՝ ինչ կցանկանա մաղթել մեր ամսագրին, Օֆելիան նշեց․ «Ձեր խմբագրությանը մաղթում եմ բարի լուրեր ու հոդվածներ, անխափան աշխատանք՝սիրո և համերաշխության մթնոլորտում։ Բարին ընդ Ձեզ»։
Մեր մյուս հաղթող մասնակիցը 20 ամյա Անահիտն էր, ով նույնպես Random.org կայքի ընտրությամբ արժանացավ գլխավոր մրցանակի՝ «Ընթրիք-նվեր» Շերեփ ռեստորանում։ Անահիտը Գյումրի քաղաքից է, ուսանողուհի է։ Մրցույթին մասնակցել է, քանի որ ցանկանում էր գեղեցիկ նվեր մատուցել իր նշանածին՝ սիրահարների օրվա արթիվ։ Անահիտը նշել է, որ ծանոթ է ամսագրին, մշտապես հետևում է կայքին. «Ցանկանում եմ, որպեսզի լինեք ստեղծագործական, պահանջված, սիրված և պոզիտիվ, ինչպես նաև միշտ հաճելի անակնկալներ մատուցեք սիրահար զույգերին։ Կարծում եմ, մրցույթը կազմակերպված էր շատ պարզ, սակայն հաղթանակը բավականին անսպասելի էր, ու միևնույն ժամանակ շատ հաճելի: … Շնարհակալ եմ մրցանակի համար և Classy.am -ի անձնակազմին բարեհամբույր վերաբերմունքի համար»։
«Love is…» մրցույթի հաղթող ընտրվեց Էլվիրա Բաբայանը իր հետաքրքիր մեկնաբանության շնորհիվ։ Նա Classy.am-ի կողմից արժանացավ Vincent գինետան այցելության նվեր-քարտի։ Հաղթող մասնակիցը պատմեց, որ տնային տնտեսուհի է, մասնագիտությամբ՝ բանասեր։ Մրցույթին մասնակցել է ընկերուհու առաջարկով։ Իսկ իր հետաքրքիր և տարբերվող մեկնաբանության մասին ասաց. «…որոշեցի, որ բառերով չպետք է նկարագրեմ այդ զգացողությունը, այլ այդ սիրուց ծնված պտղի նկարը տեղադրեմ, որ մարդիկ հասկանան, թե իրական սերն ինչ հրաշքներ կարող է գործել»։ Վերջում նա ավելացրեց, որ ժամանակի սղության պատճառով հնարավորություն չի ունենում հաճախ լինել սոցցանցերում, բայց, այնուամենայնիվ, կարդում է Classy.am-ի հոդվածները։ Էլվիրան նշեց, որ առաջին անգամ էր մասնակցում մրցույթի, և ավելացրեց. «հաճախակի լինեն այսպիսի մրցույթներ, որ բալիկս էլ մեծ լինի արդեն ու հաղթենք»։