
Քրիստինե Պեպելյանը ցույց է տվել որդուն
38-ամյա երգչուհի Քրիստինե Պեպելյանը անցյալ տարի մայր դարձավ։ Այս իրադարձությունը առանձնահատուկ դեր է ունեցել նրա կյանքում։ Այս մասին են փաստում նրա ինստագրամյան հրապարակումները, որտեղ նա կիսվում է երեխայի մասին գրառումներով։
https://www.instagram.com/p/BsD5QPiHV91/
Երգչուհին երեխայի՝ Արեգի հետ նկարներ էր տեղադրել դեռ Ամանորին և գրել. «Սիրելիներս!!!Այս տարին իսկապես խորհրդանշանակ էր ինձ համար։Ես երջանիկ եմ,որ իմ կյանքի ամենակարևոր պահին կողքիս եղաք,որ կիսեցիք իմ ուրախությունը և բարի գալուստ մաղթեցիք իմ տղային՝Արեգիս։ Ձեր բարի խոսքերով,աղոթքներով ու մաղթանքներով դուք ինձ դարձրիք առավել երջանիկ!!!! Մաղթում եմ,որ կատարվեն Ձեր բոլոր նվիրական երազանքներն ու Ձեր տները միշտ լցված լինեն արևով»։
https://www.instagram.com/p/BtRPefTn0wg/
Իսկ երեկ Քրիստինեն մեկ այլ գեղեցիկ նկար է հրապարակել որդու հետ և գրել անգլերենով. «Դու իմ այսօրն ես և վաղվա բոլոր օրերը»։