Christian Louboutin- ը ստեղծել է կատարյալ բարձրակրունկներ ամանորյա երեկույթների համար

Ֆրանսիական հայտնի Christian Louboutin կոշիկի ապրանքանիշը ստեղծել է 8 զույգ նոր կոշիկ հատուկ Mytheresa.com-ի համար: Այս կոշիկները, որոնց մեջ կգտնեք և՛ բարձրակրունկներ, և՛ սպորտային կոշիկներ, ունեն մեկ ընդհանուր բան. նրանք բոլորը ստեղծված են դասական կանացիության ոճով:

Այս նոր նմուշների մեջ տեղ են գտել գեղեցիկ սպիտակ բյուրեղներով զարդարված կոշիկներ, բարձրակրունկներ, որոնք յուրօրինակ տեսք կհաղորդեն Ձեր ընդհանուր կերպարին, արծաթե ճարմանդներով պատված սպիտակ սպորտային կոշիկներ, ինչպես նաև ապրանքանիշի լեգենդար՝ կարմիր ներբանով բարձրակրունկները՝ նախատեսված ինչպես երեկույթների, այնպես էլ առօրյա հանդերձանքի համար:

Նշենք, որ ամբողջ աշխարհով ճանաչված այս վառ կարմիր ներբանով բարձրակրունկներն արդեն 28 տարի է, ինչ շատ հայտնի աստղերի զգեստապահարանի պարտադիր մասն են կազմում:

Այսպիսով, «Mytheresa x Christian Louboutin» համագործակցության արդյունքը Mytheresa.com- ում հասանելի կլինի 2019 թվականի նոյեմբերի 13-ից: Գները կլինեն 795 եվրոյից մինչև 1495 եվրո:

Աղբյուր՝ Vogue