
Christian Louboutin-ի դիզայներական աշխատանքների ցուցադրությունը տեղի կունենա հաջորդ տարի Փարիզում
Հաջորդ տարվա փետրվարին Փարիզի Palais de la Porte Dorée-ում կցուցադրվեն Christian Louboutin-ի դիզայներական աշխատանքները:
Շոուի ընթացքում կներկայացվի մոտ 15,000 կոշիկների տեսականի, որոնց թվում կլինեն նաև աշխատանքներ դիզայների անձնական հավաքածուից, որոնցից մի քանիսը երբեք չեն ցուցադրվել:
Շոուի ընթացքում նաև անդրադարձ կլինի նրանց, ովքեր ոգեշնչել են Louboutin- ի հավաքածուների ստեղծումը, ինչպիսիք են ամերիկյան կինոռեժիսոր David Lynch-ը, բալետմեյստեր Blanca Li-ն, դերասաններ Lisa Reihana-ն և Imran Qureshi-ն և այլոք, ովքեր նաև համագործակցել են Louboutin-ի հետ:
«Այնտեղ, ուր ես գնում եմ, միշտ ինչ-որ պարտեզ է լինում կամ թանգարան, եկեղեցի, համերգ, ճարտարապետական դիզայնի ինչ-որ տարր», – ասում է Louboutin-ը Vogue Paris- ին: «Հիմնական հնարքը, որը ես կիրառում եմ ոգեշնչված մնալու համար, մշտապես «բաց» լինելն է ամեն ինչի հանդեպ: Ես փորձում եմ գնալ այնտեղ, որտեղ ոչ ոք չի գնում»:

Նշենք, որ Christian Louboutin-ի դիզայներական աշխատանքները ցուցադրված կլինեն 2020թ.-ի փետրվարի 25-ից մինչև հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Փարիզի Palais de la Porte Dorée-ում:
Աղբյուր՝ elle.com