Ի՞նչ անել եթե երեխան չի ցանկանում դեղ խմել

Երբ բժիշկը դեղամիջոցներ է նշանակում Ձեր երեխային, անպայման նրան պետք է տեղեկացնել հետևյալը.

  • Երեխան այլ դեղամիջոցներ չի ընդունում
  • Արդյոք երեխան ունի ալերգիա դեղերից
  • Արդյոք Ձեր ֆինանսական միջոցները կբավարարեն տվյալ դեղամիջոցը գնելու համար։

Հաճախ երեխաները հրաժարվում են դեղամիջոցներ ընդունելուց՝ խուսափելով դրանց համից։ Կան շատ ձևեր, որոնց շնորհիվ դեղերը կարող են ավելի հաճելի դառնալ երեխաների համար։ Եթե Ձեր երեխան դեղամիջոց չի ընդունում համի պատճառով, կարող եք դեղը խառնել փոքր քանակությամբ հեղուկի (օրինակ հյութի) կամ փափուկ սննդի (օրինակ պուդինգի) հետ: Սակայն նախքան խառնելը խորհրդակցեք բժշկի հետ։ Որոշ դեղատներում կան համեմունքներ, որոնք կարող են խառնել հեղուկ դեղամիջոցների հետ, նախքան այն տուն տանելը:

Շատ կարևոր է երեխային բացատրելը, թե ինչպես դեղամիջոցը կարող է օգնել նրան առողջ մնալ կամ իրեն ավելի լավ զգալ:

Աղբյուր՝ familydoctor.org