Ի՞նչ անել եթե երեխան կրծում է եղունգները

Երեխան կարող է կրծել եղունգները մի շարք պատճառներով. օրինակ՝ հետաքրքասիրություն, ձանձրույթ, սթրեսի հաղթահարում, սովորություն կամ իմիտացիա։  Եղունգներ կրծելը այսպես կոչված «նյարդային սովորություններից» ամենատարածվածն է: Ի՞նչ անել այս սովորությանը վերջ տալու համար։

Մտածեք՝ ի՞նչն է անհանգստացնում երեխային

Եթե գաղափար ունեք այն մասին, թե ինչ կարող է անհանգստացնել ձեր երեխային`վերջերս կատարված քայլը, ընտանիքում ամուսնալուծություն, նոր դպրոց կամ դաշնամուրի առաջիկա պարապմունք, հատուկ ջանքեր գործադրեք, որպեսզի օգնեք նրան խոսելու իր անհանգստությունների մասին:

Մի՛ պատժեք երեխային

Քանի դեռ երեխան չի ցանկանում վերջ տալ իր եղունգները կրծելու սովորությանը Դուք, հավանաբար, չեք կարող որևէ բան ձեռնարկել դրա դեմ։ Այլ նյարդային սովորությունների նման՝ եղունգ կրծելը կատարվում է անգիտակցաբար։

Ընդհանուր առմամբ, եթե այս սովորությունը դեռևս չի անհանգստացնում երեխային, Ձեզ մնում է կոկիկ կտրել եղունգները, հաճախ հիշեցնել լվացվելու մասին և ուշադրությունը կենտրոնացնել մեկ այլ տեղ։

Օգնեք նրան, երբ նա ցանկանում է դադարեցնել

Եթե Ձեր երեխայի ընկերները ծաղրումեն նրան, նա կարող է պատրաստ լինել դադարեցնել, և այդ հարցում նա կունենա Ձեր օգնության կարիքը:

Նախ, խոսեք նրա հետ և քաջալերեք նրան, որ պատմի ձեզ, թե ինչպես է իրեն զգում: Հանգստացեք նրան, ասելով, որ Դուք սիրում եք նրան, անկախ նրանից, թե ինչպիսի տեսք ունեն նրա եղունգները: Այնուհետև անցեք հնարավոր լուծումների:

Աղբյուր՝ Baby Center