Ողջ ճշմարտությունը՝ երեխաների աչքերի գույնի փոփոխության մասին

Նորածին երեխաների աչքերի և դրանց գույնի հետ կապված բազմաթիվ առեղծվածներ և սխալ տեղեկություններ են շրջանառվում:

Կարևոր է արձանագրել, որ երեխաների աչքերի գույնը հիմնականում փոփոխությունների է ենթարկվում 6-9 ամսական տարիքում: Որոշ դեպքերում այդ փոփոխությունները կարող են շարունակվել ընդհուպ մինչև 3 տարեկան դառնալը, ինչը կապված է երեխայի շարունակական աճի հետ: Եվ միայն 10% դեպքերում է, որ աչքերի հետ կապված փոփոխությունները շարունակվում են նաև չափահաս տարիքում:

Մելանինը հենց այն պիգմենտն է, որը պատասխանատու է երեխայի աչքերի, մազերի և մաշկի գույնի համար: Հենց մելանինի քանակով է պայմանավորված նորածին երեխայի աչքերի գույնը, իսկ մելանինի քանակն էլ կախված է գենետիկայից: Որքան մելանինի քանակը շատ է լինում, այնքան ավելի մուգ է լինում երեխայի աչքերի գույնը, և հակառակը:

Հատկանշական է, որ այս պիգմենտն ակտիվանում է լույսի ազդեցության շնորհիվ, ինչով էլ բացատրվում է երեխաների աչքերի գույնի փոփոխությունը: Երեխաների կյանքի առաջին տարում նրանց օրգանիզմում սկսում է մելանին արտադրվել՝ նպաստելով աչքերի գույնի փոփոխությանը: Իսկ թե որքան կլինի մելանինի քանակը, մեծապես կախված է գենետիկայից:

Աղբյուր՝ Flo