
Շանելը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Կարլ Լագերֆելդի տեղը
Շանել նորաձևության տունը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Կարլ Լագերֆելդի պաշտոնը։ Որպես նոր ստեղծագործական տնօրեն ընդունվել է Վիրժինի Վիարը։ Վերջինս միացել է Շանելի թիմին դեռ 1987թ որպես պրակտիկանտ, որից հետո ծանոթացել է Կարլի հետ։
Ինչպես հայտնի դիզայներն էր ասում՝ Վիրժինի Վիարը նրա «աջ և ձախ ձեռքն է»։ Վերջերս Շանելի ցուցադրությունների ժամանակ Կարլը դուրս էր գալիս բեմ հենց Վիրժինիի հետ, իսկ ամենավերջին ցուցադրությանը՝ հունվարի 22-ին, Վիրժինին մենակ ներկայացավ հանդիսատեսին։