
Սելին Դիոնը ցնցել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով
Սելին Դիոնը երբևէ աչքի չի ընկել իր ավելորդ քաշով, սակայն լեգենդար երգչուհու վերջին հրապարակային տեսքը անհանգստացրել է երկրպագուներին։
Երեկ Փարիզյան նորաձևության շաբաթվա շրջանակներում 50-ամյա Դիոնը ներկա է եղել Georgio Armani-ի և Alexandre Vauthier-ի ցուցադրությանը։ Նա աչքի է ընկնում իր նիհարությամբ, նույնիսկ հարթակի մոդելների համեմատությամբ։
Երգչուհուն ոչինչ չի հուզել, նա վայելել է 35-ամյա իսպանացի պարող Պեպե Մունյոզի ընկերակցությունը։ Ըստ շրջանառվող խոսակցությունների նա վերջինիս հետ արդեն երկու տարի հարաբերությունների մեջ է։