Ճանաչված մարդիկ, ովքեր սկզբում ոչինչ չունեին

Հայտնի աստղերը ունեն համբավ, հաջողություն և կարող են ձեռք բերել այն ինչ ցանկանում են։ Դժվար է պատկերացնել, որ միշտ չէ, որ այդպես է եղել։ Ինչպես և բոլորը, աստղերը նույնպես անցել են բազմաթիվ դժվարություն և հետո հասել նրան ինչ որ ունեն հիմա։ Նրանց ողջ ձեռքբերումը միայն իրենց տաղանդի շնորհիվ է։

Օփրա Ունֆրի

Օփրան մեծացել է այնպիսի ընտանիքում, որը նույնիսկ չէր կարող հագուստ գնել։ Չնայած ծանր մանկությանը, հաղորդավարուհին կարողացավ իր երազանքները դարձնել իրականություն։ Այժմն նա աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն է, և ունի 3 միլիարդ արժողությամբ ցանց։

Լեոնարդո ԴիԿապրիո

Նրա ընտանիքը բնակվել է Արևելյան Հոլիվուդի աղքատ շրջանում։ Լեոնարդոյի մայրը աշխատել է, որպես քարտուղարուհի, իսկ հայրը՝ վաճառել գրքեր։ 1997 թվականին նա դարձավ սուպերաստղ՝ «Տիտանիկ» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Իսկ հիմա նա միլիարդատեր է։

Նիկի Մինաժ

Ռեփեր եւ երգչուհի Նիքի Մինաժը մեծացել է թմրամոլ հոր հետ, որը վաճառում էր ամեն ինչ, որպեսզի թմրանյութ գնի: Նիքին միշտ ցանկացել է գումար վաստակել `աջակցելու իր մորը եւ այժմ իր 14 միլիոն դոլարով կարող է դա անել:

Ջասթին Բիբեր

Երգիչը շատ վատ պայմաններում է մեծացել։ Հարցազրույցներին նա պատմել է, որ իրենք հյութ պատվիրելու փոխարեն ջուր էին պատվիրում, քանի որ հյութ գնելու համար գումար չունեին։ Հիմա Ջասթինը այնքան գումար ունի, որ չէր էլ կարող պատկերացնել, երբ երեխա էր։

Ջենիֆեր Լոպես

Ջենիֆերը մեծացել է Բրոնքսում և կրել ծակ կոշիկներ։ Նա նույնիսկ անտուն է եղել այն շրջանում, երբ թողել էր քոլեջը։ Հիմա փոփ երգչուհին ունի 300 միլիոն դոլար։