Աստղեր, ովքեր ունեն սեփական կղզի

Ինչպես գիտենք, պապարացիները անընդհատ հետևում են հայտնի աստղերին և միակ միջոցը դրանից փախչելու՝ անձնական կղզիներն են։ Այդ պատճառով էլ շատ հայտնիներ գնում են կղզիներ, որպեսզի խուսափեն այդ իրավիճակներից և հանգստանան ֆոտոլրագրողներից։ Ահա այն աստղերը, ովքեր ունեն կղզի.

  1. Ջոնի Դեփ

Դերասանը, «Ծովահենները» ֆիլմի ընթացքում սիրահարվել է Բահամյան կղզիներից մեկին և որոշում, որ այնտեղ պետք է ունենա իր անձնական կղզին ։ Ջոհնի Դեփը պատմել է լրագրողներին, որ կղզին միայն իր օգտագործման համար է նախատեսված, և, որ լրագրողների մուտքը արգելված է լինելու։

  1. Մել Գիբսոն

2005 թվականին նա վճարել է 9 միլիոն դոլլար և գնել Ֆիջիի Մագո կղզին։ Գիբսոնը ասել է, որ կղզիի վրա փոփոխություններ չի անելու, միակ բանը, որ պատրաստվում է կառուցել այնտեղ՝ համեստ տունն է։

  1. Լեոնարդո ԴիԿապրիո

Լեոնարդո ԴիԿապրիոն գնել է կղզին 2005 թվականին։ Նա պատրաստվում է կառուցել այնտեղ հանգստյան տուն շքեղ վիլլաներով, սպա սրահներով, ռեստորաններով և լողավազաններով։

  1. Էդի Մերֆի

Կատագերկական դերասան Էդի Մերֆին գնել է կղզին 2007 թվականին։ Դեռ պարզ չէ արդյոք նա ցանկանում է պահել կղզին միայն իր համար, թե կառուցել այնտեղ հանգստյան տուն։

  1. Սելին Դիոն

Սելին Դիոնի կղզին տեղակայված է Քվեբեկի՝ Ռիվեր դե Միլ Իլի գետի մոտ։ Կղզու կենտրոնում գտնվում է ֆրանսիական ոճի տունը։ Նա ցանկանում էր գաղտնի պահել կղզու գոյությունը, սակայն կղզին երևում է գետից։

Աղբյուր՝ The Daily Beast