Bvlgari- ն նախատեսում է բացել նոր հյուրանոցային համալիր Փարիզում

2020 թվականին Bvlgari- ն նախատեսում է բացել նոր հյուրանոցային համալիր Փարիզում: Bvlgari Hotel Paris-ը գտնվելու է 30 Avenue George V հասցեում, որը Champs Elysees- ի և Avenue Montaigne- ի հետ միասին ֆրանսիական մայրաքաղաքի շքեղ առևտրի և մշակութային թաղամասն է:

Bvlgari Hotel Paris-ը կկառուցվի Antonio Citterio Patricia Viel իտալական ճարտարապետական կազմակերպության և Փարիզի ճարտարապետներ Valode & Pistre- ի կողմից:

Հյուրանոցն ունենալու է 76 սենյակ, շքեղ հարմարություններ՝ներառյալ 25 մետր երկարությամբ լողավազան և սպա: Կլինեն նաև Bvlgari ռեստորան և բար հյուրանոցի գողտրիկ բակում:

Աղբյուր՝ Luxuo.com