
Ինչպե՞ս կառուցել առողջ հարաբերություններ
Չկան հարաբերություններ, որտեղ խնդիրներ չեն լինում և ամեն ինչ իդեալական է։ Բոլոր հարաբերություններն էլ խնդիրներով լի են, սակայն կան հնարքներ, որոնք կօգնեն զույգերին լավ զգալ հարաբերություններում, նույնիսկ այդ խնդիրների առկայության դեպքում։
-
Սիրիր ինքդ քեզ
Եթե ինքդ քեզ չես սիրում և չես հավատում, ապա դա նշանակում է, որ ոչ ոք քեզ չի գնահատի։ Ինքդ քեզ սիրելը ավելի կերջանկացնի քեզ և զուգընկերոջդ։
-
Շփվիր նրա հետ
Կիսվիր սիրելիիդ հետ ամենինչի մասին, ինչը քեզ անհանգստացնում է։ Խնդիրների մասին խոսելը կարող է ամրացնել հարաբերությունները։ Այս հնարքը կարող է օգնել վստահել միմյանց։
-
Եղիր անկեղծ
Եթե դու ստում ես, միևնույնն է դա բացահայտվելու է մի օր։ Իսկ սուտը շատ է վնասում հարաբերություններին։
-
Ստեղծիր անձնական տարածք
Լավ կլինի ունենաք ընկերներ, որոնց հետ կարող եք հանդիպել և այցելել նոր վայրեր, այդ տպավորություններով կկարողանաք կիսվել ձեր զուգընկերոջ հետ։ Ամբողջ օրը միասին անցկանցնելն այդքան էլ առողջարար չէ ձեր հարաբերությունների համար։
-
Աջակցիր նրան
Եթե զուգընկերդ նոր և հրաշալի բան է անում, ապա ասա նրան, որ հպարտանում ես իրենով։ Դա իրեն կօգնի ավելի ինքնավստահ լինել։