Պատրաստում ենք բրաունի. լավագույն բաղադրատոմսը

Ժամանակն է մի փոքր քաղրացնելու ձեր կյանքը: Ձեզ ենք ներկայացնում ամենահամեղ բրաունիի բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչներ

1/2 բաժակ կարագ

1 բաժակ շաքարավազ

2 ձու

1 թեյի գդալ վանիլին

1/3 բաժակ կակաոյի փոշի

1/2 բաժակ ալյուր

1/4 թեյի գդալ աղ

1/4 թեյի գդալ փխրեցուցիչ

Ջնարակի համար

3 ճաշի գդալ կարագ

3 ճաշի գդալ կակաոյի փոշի

1 ճաշի գդալ մեղր

1 թեյի գդալ վանիլին

1 բաժակ շաքարավազ

Պատրաստման եղանակը

  • Ջեռոցը տաքացրեք 175C աստիճան: Թավային կարագ քսեք, ապա ալյուր ավելացրեք:
  • Առանձին ամանի մեջ հալեցրեք 1/2 բաժակ կարագը: Հեռացրեք ջեռոցից և ավելացրեք շաքարավազը, ձուն և 1 թեյի գդալ վանիլինը: Խառնելուց հետո ավելացրեք 1/3 բաժակ կակաոն, 1/2 բաժակ ալյուրը, աղը և փխրեցուցիչը:
  • Ստացված զանգվածը թխեք նախապես տաքացված ջեռոցում՝ 25-ից 30 րոպե և ոչ ավել։
  • Ջնարակը պատրաստելու համար խառնեք 3 ճաշի գդալ կարագը, 3 ճաշի գդալ կակաոն, մեղրը, 1 թեյի գդալ վանիլինը ու 1 բաժակ շաքարավազը: Ջնարակն ավելացրեք, քանի դեռ բրաունին տաք է:

Աղբյուր՝ allrecipes.com