
Բուրգերի հացի բաղադրատոմս
Բրիոշը քաղցր հացաբուլկեղեն է, որը պատրաստում են խմորիչային հիմքի վրա: Այս բաղադրատոմսի համաձայն պատրաստված բրիոշը, ստացվում է փափուկ, օդային, թեթևակի քաղցր և փխրուն:
Բաղադրիչներ
Ալյուր – 350 գ
Ձու – 3 հատ
Չոր խմորիչ – 7 գ
Կաթ – 100 մլ
Կարագ – 100 գ
Շաքար – 40 գ
Աղ – մեկ պտղունց
Պատրաստման եղանակը
- Խառնել ձվերը, կաթը, շաքարավազը և խմորիչը խոշոր, խորը ամանի մեջ:
- Ավելացնել մաղած ալյուրը, խառնել:
- Ացելացնել հալեցրած կարագը:
- Ձեռքով խառնել մոտ 10 րոպե: Մեկ ժամ թողնել տաք տեղում:
- Ձևավորել 8 գնդիկներ, խոզանակով վրան ավելացնել ձվի և կաթի խառնուրդ։
- Թխել 15 րոպե 170 C ջերմաստիճանում:
Աղբյուր՝ Ivona