Մի քանի խորհուրդ հասուն երեխա մեծացնելու համար

Երեխայի հասունացման համար իր հուզական, ֆիզիկական, բարոյական, սոցիալական և մտավոր աշխարհները շատ մեծ դեր ունեն: Դրանք իսկապես կարևոր են երեխաների կյանքում՝ ինքնուրույն և պատասխանատու մարդիկ դառնալու համար։ Եվ Դուք, որպես ծնող, կարող եք օգնել Ձեր երեխային զարգացնել այս բոլոր հատկությունները՝ նպաստելով նրանց հասունացմանը։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ եղանակներ, որոնցով կարող եք բարելավել Ձեր երեխայի կյանքը։

Դուք կարող եք օգնել Ձեր երեխային զարգացնել ինքնավստահությունը:

Պետք չէ ամեն ինչ անել երեխայի փոխարեն: Նրանք պետք է սովորեն ինքնուրույն հագնվել, կապել իրենց կոշիկները և պատրաստել իրենց դպրոցական պայուսակը: Իհարկե, դուք կարող եք դա անել ավելի արագ և ավելի հեշտությամբ, բայց պետք է լինեք համբերատար և սպասեք, որ երեխան ինքնուրույն դա անի, որպեսզի սովորի հույսը դնել սեփական ուժերի վրա։

Դուք կարող եք Ձեր երեխային հնարավորություն տալ ինքնուրույն ընտրություն կատարել։

Թույլ տվե՛ք երեխային ինքնուրույն ընտրություն կատարել: Դուք չպետք է ընտրեք իր համար հագուստ, խաղալիք և հոբբի, կամ որոշեք, թե ինչն է իրեն դուր գալիս և ինչը՝ ոչ: Դուք կարող եք օգնել Ձեր խորհուրդներով և նրանց հետ քննարկել իրենց ընտրությունները, բայց երբեք չպետք է մտածեք, որ նրանցից ավելի լավ գիտեք իրենց ցանկությունը:

Պետք է հնարավորություն տաք երեխային միայնակ դրսում լինել։

Կարիք չկա ամենուրեք հետևել երեխային: Մեծանալուն պես նրանք կարող են միայնակ դպրոց գնալ կամ դպրոցական ավտոբուս նստել: Դրա շնորհիվ ավելի գիտակից տարիքում երեխաներն արդեն կիմանան անվտանգության կանոնները և կհասկանան, թե ինչպես պահեն իրենց դրսում։

Թողե՛ք Ձեր երեխան պատասխանի։

Անհրաժեշտ է երեխային խոսելու հնարավորություն տալ։ Սա կարևոր է ինչպես նրանց մտավոր, այնպես էլ հաղորդակցական հմտությունների զարգացման համար: Երեխան չպետք է վախենա, որ ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան հարցնել նրանցից: Նրանք պետք է սովորեն, թե ինչպես պատասխանել հարցերին: Հակառակ դեպքում նրանք կարող են դառնալ ամաչկոտ և ինքնամփոփ:

Աղբյուր՝ Brightside.me