
Հարսնացուն կրել է իր հարսանյաց զգեստը 33 երկրներում իր մեկ տարի տևողությամբ մեղրամսի ժամանակ
2017 թ.-ի դեկտեմբերի 31-ին Նիկ և Զոյ Օսթինները իրենց հարսանքից հետո խզել են աշխատանքային պայմանագրերը և ուղևորվել աշխարհի շուրջ շրջագայության` երկարատև մեղրամսի:
Նրանք, իրենց արկածներով կիսվելու համար, ստեղծել են Instagram-ի @MarryMeInTravel էջը, որտեղ հարսնացուն յուրաքանչյուր նոր գեղատես ֆոնի մոտ հանդես է եկել նոր հիանալի տեսքով:
«Վերցրեք արձակուրդ, հագեք ձեր հարսանյաց զգեստը կրկին ու կրկին: Փոխեք ձեր աշխատանքը: Տեղափոխվեք նոր վայր, արեք այն ինչ ուրախացնում է ձեզ», – գրել է Զոյը:
«Այն հարցին, թե որտե՞ղ ես կնախընտրեի կրել իմ հարսանյաց զգեստը, եթե ունենայի հնարավորություն այն կրել ևս մեկ անգամ՝ ես չէի կարող մեկ վայր ընտրել, այնպես որ, ես ընտրեցի բոլոր տեղերը», – գրել է իր Instagram-ի գրառումներից մեկում, որը գրավել է ավելի քան 27,000 հետևորդների ուշադրություն: