Հարսանեկան շպարի և սանրվածքի նոր միտումները 2019 թվականին

Դեռ վաղ հասակից աղջիկները մտածում և երազում են իրենց հարսանեկան տեսքի և զգեստների մասին։ Կարևոր է, որ ամեն տարի հարսնացուները հետևեն տարվա թրենդներին։

Ձեզ ենք ներկայացնում 2019թ հարսանյաց դիմահարդարման և սանրվածքի թրենդները։

Բնական տեսք

Ընդհամենը մի քանի տարի առաջ տպավորություն էր, որ Քիմ Քարդաշյանի դարը իշխելու է մի քանի տարի շարունակ, բայց կարծես եկել է Մեգան Մարքլի բնական տեսքի իշխելու ժամանակաշրջանը։

2019 թվականը առավել հայտնի կլինի բնական շպարի միտումներով։ Հարսնացուները բացառություն չեն լինի։

«Անփույթ» և ալիքներով սանրվածք

Բնական տեսքը տենդենց կլինի նաև մազերի հարդարման հարցում։ Թեթև ալիքները և «թափթփված» սանրվածքը շատ հմայիչ տեսք են հաղորդում ժամանակակից հարսնացուին։

Ծաղիկներ վարսերի մեջ

Հարսնացուի տեսքին շատ գեղեցիկ  և ռոմանտիկ տեսք են հաղորդում բաց գույնի ծաղիկները, որոնք երևում են վարսերի միջից։

Վառ շրթներկ

Վառ գույնի շրթներկները միշտ եղել են մոդայիկ, սակայն հարսանեկան շպարի տարր այն երբեք չի համարվել։ 2019 թվականին վառ գույնի շուրթերը կընդգծեն ձեր առանձնահատկությունը այդ հեքիաթիային օրը։

Աչքերի մուգ ստվեր

Բոլոր համարձակ հարսնացուները այս տարի կարող են իրենց թույլ տալ դուրս գալ ընդունված սահմաններից և օգտագործել մուգ ստվեր աչքերին, դրանով իսկ ընդգծելով իրենց յուրահատուկ հմայքը։

Այս միտումներին հետևելուց շատ կարևոր է հիշել, որ ամեն ինչ  չափի մեջ է գեղեցիկ։