Առողջարար սննդակարգ կրծքով կերակրող մայրերի համար

Կրծքով կերակրող մայրերին հավելյալ էներգիա և հեղուկ է հարկավոր, քանի որ կաթնարտադրության արդյուքնում կնոջ օրգանիզմն օրական առնվազն 500 կալորիա է այրում: Հենց այդ պատճառով առողջ սնվելը չափազանց կարևոր է կերակրող կնոջ առողջության պահմանման համար:

Ընդ որում, կրծքով կերակրելու շրջանում ցանկալի է հրաժարվել նիհարեցնող դիետաներից, քանի որ դրանք կարող են բացասաբար ազդել կնոջ առողության վրա և նվազեցնել արտադրվող կաթի քանակը:

Անհրաժեշտ է նաև ավելի շատ հեղուկ խմել՝ կրծքով կերակրման արդյունքում օրգանիզմում հեղուկի պակասը լրացնելու համար: Կարող եք օգտագործել ջուր, հյութ կոֆեին կամ ալկոհոլ չպարունակող խմիչքներ: Երեխային կրծքով կերակրելու ժամանակ ցանկալի է կողքին մշտապես մեկ բաժակ ջուր ունենալ և հնարավորինս հաճախ ջուր խմել:

Համացանցում հաճախ կարելի է հանդիպել տեղեկատվության, թե ինչ մթերքներից պետք է հրաժարվել կրծքով կերակրելու ընթացքում, սակայն ճշմարտությունը կայանում է նրանում, որ կարող եք ուտել գրեթե ցանկացած մթերք, եթե այն սննդարար է և ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում ձեր կամ նորածնի մոտ:

Բացառություն են կազմում սնդիկի բարձր մակարդակ ունեցող ձկնատեսակները, ինչպիսիք են շնաձուկը և թունան: Խնդիրը կայանում է նրանում, որ սնդիկը կարող է բացասաբար ազդել նորածնի նյարդային համակարգի վրա:

Նշենք նաև, որ մասնագետները բոլոր հղի և կրծքով կերակրող կանանց խորհուրդ են տալիս վիտամին D ընդունել: Նույնը խորհուրդ է տրվում նորածիններին:

Աղբյուր՝ flo.health