
Հայտնի ապրանքանիշեր, որոնք աջակցում են կրծքագեղձի քաղցկեղի իրազեկմանը
Հոկտեմբերը ողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է համարվում: Եվ մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշեր միավորել են իրենց ջանքերը բարեգործական կազմակերպությունների հետ՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկմանը նպաստելու համար:
Vans
Vans ապրանքանիշը համագործակցում է բրիտանական CoppaFeel բարեգործական ընկերության հետ: Ընկերությունը մտադիր է հոկտեմբերի 1-ից վաճառքի հանված հավաքածուից առնվազն 200 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերել կրծքագեղձի քաղցկեղի իրազեկմամբ զբաղվող այս կազմակերպությանը:
Aveda
2001 թվականից սկսած այս ապրանքանիը 4,7 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցել Breast Cancer Research հիմնադրամին:
Bobbi Brown
Այս ապրանքանիշի վարդագույն շրթներկի հավաքածուն թողարկվել է հատուկ Estée Lauder-ի բարեգործական արշավին աջակցելու համար:
Աղբյուր՝ bustle.com